Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն.Ռոբերտ Հայրապետյան
Альтернативное мнениеՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«...իրավաչափ է այն մտավախությունը, որ մեղադրյալը կխոչընդոտի մեղադրանքի կողմի գործունեությանը: Սակայն դատարանը պետք է սա հաստատի իբրև իրավաչափ մտահոգություն, որն առկա է հատկապես տվյալ մեղադրյալի դեպքում, այլ ոչ թե անորոշ և վերացական»
(Քլութն ընդդեմ Բելգիայի գործով):
«Գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտության վտանգի (մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու) հնարավորությունը չպետք է ընդունել վերացականորեն, պետք է գոյություն ունենան դա հաստատող կոնկրետ փաստացի հանգամանքներ, որ ազատազրկված անձը կարող է օգտվել դրանցից»
(Տրզասկան ընդդեմ Լեհաստանի):
«Պետք է հիմնավորված ռիսկ լինի, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կխոչընդոտեն արդարադատության իրականացմանը»
(Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի):
«Կրկին հանցագործություն կատարելու վտանգը պետք է ռեալ լինի տվյալ մեղադրյալի դեպքում»
(Րինգեյզենն ընդդեմ Ավստրիայի):
Հ.Գ. Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն: