Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ տարել են Երեւանի Քննչական կոմիտե
Право«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ իրավապահները Երեւանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։
Ավելի քան կես ժամ է՝ Ասլանյանը Քննչական կոմիտեում է։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է հրավիրվել նա Քննչական կոմիտե՝ դեռեւս տեղեկություն չկա։
Նշենք, որ Ասլանյանը հարուցված քրեական գործերից մեկով ուներ վկայի կարգավիճակ։