Հերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս,կապիտուլյանտ.Էդուարդ Շարմազանով
Альтернативное мнениеՀերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս,կապիտուլյանտ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը;
««Բարի լինեիր 2020-ի նոյեմբերի 9-ին,2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին հայության շահը պաշտպանեիր։
Ամեն ինչ համաձայնվել ես հանձնել ,հիմա ի՞նչ ես եկել պոպուլիզմ խաղում։
Իրական կյանքում ալիեւին «կառուցողական» ես անվանում,իսկ սոցիալական ցանցերում փորձու՞մ ես «քաջ նազար» երեւալ։
Հայաստանի ու Արցախի շահը ֆեյսբուքում չեն պաշտպանում,այլ իրական կյանքում»,-գրել է Շարմազանովը: