Նախնական տվյալով՝ ծառայակցի արձակած կրակոցից ծանր վիրավորված զինվորը գիտակցության է եկել
ОбществоՆախնական տվյալով՝ համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել, նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Երեկ՝ դեկտեմբերի 9–ին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։