Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Экономика«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 16:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,
Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: