Իշխանություններն ասում են՝ ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք. Սեյրան Օհանյանը՝ սահմանազատման մասին
Альтернативное мнениеԹուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ ակնհայտ է` իշխանությունը այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի. «Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի ու իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում», - ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունների մասին տեղեկանում են կատարված փաստերից հետո:
«Նորություն չէ, որ պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի թե անձերի, թե իշխանության վրա արտաքին ճնշումները սաստկացնում է: Այն ինչ մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ այն, ինչ մոտ օրերս մենք տեսանք Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցադրմամբ: Հենց այստեղ է, որ խորհրդարանական կառավարման առավելությունները պետք է օգտագործենք, որ ժողովրդի շահերին հակառակ ճնշումնեւ ու պայմանավորվածություններ չլինեն: Իշխանությունն ինքը պետք է ընդդիմադիր ուժերի գործիքակազմին դիմի նման երեւույթները կարխարգելելու համար»,-ընդգծեց նա:
Սեյրան Օհանյանը շարունակեց, որ շատ դեպքերում ընդդիմությունը տեղյակ չի լինում շատ հարցերից, մասնավորապես ԱԽ նիստերից, որը իշխանությունը իշխող թիմով է կազմակերպում. «Գրավոր ու բանավոր համաձայնությունները շարունակվում են եւ այստեղ դուք նորից պնդում եք՝ «մի խանգարեք, ինչ ուզում ենք` բանակցում ենք»: Սրանով կասկածները հանրության մոտ խորանում են: Սա է բերում անվստահության: Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն. սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին», - ասաց Օհնյանը: