Կարծիք կա,որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել. Էդուարդ Շարմազանով
ПолитикаԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծիք կա,որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել ,իսկ հիմա փորձում է հրապարակային հետ կանգնել կամ նման տպավորություն ստեղծել։
Սցենարիստների «գծած ծրագրի» համաձայն նրա «կառուցողական» գործընկերը հերթական անգամ սպառնում է ուժի կիրառմամբ հասնել հակահայկական լուծման Սյունիքում եւ բացահայտ շանտաժի է դիմում։
Դրան ի պատասխան հնարավոր է «կոմպրոմատների պատերազմի» երկրորդ փուլն ՝ուշադրություն շեղելու համար,որին կարող է հաջորդել թուրք-ադրբեջանական տեղայն հարձակումը։
Այս անգամ մեղավորներ կհռչակվեն ոչ միայն «նախկիններն» ու բանակի սպայակազմը,այլ նաեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։
Կարծում եմ,սցենարիստների ծրագրով մեղավոր կկարգվեն բոլորը,բացի էրդողանից,ալիեւից եւ իհարկե կապիտուլյանտներից։
Արդյունքում Հայաստանից մնացած մասը «կպոկվի» ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու «կնավարկի» դեպի «թուրքական նավահանգիստ»։
Բայց այս սցենարը չի կարող իրագործվել,եթե բոլոր ազգային ու պետական ուժերը միասին մեկ «մեխի խփեն» ու հեռացնեն իշխանությունից կապիտուլյանտներին։
Կամ Հայաստանն է լինելու ,կամ կապիտուլյանտներն ՝առանց Հայաստանի։