Արտառոց միջադեպ Պտղնիի 29/40 տեղամասում
ПолитикаOragir.live-ը տեղեկացավ, որ Պտղնիի 29/40 տեղամասում միջադեպ է տեղի ունեցել, մոտավորապես 20 հոգուց բաղկացած խմբավորումը ուղղորդել է, որ մարդիկ քվերակեն ՔՊ-ի օգտին։
Այդ ամբողջ գործընթացը համակարգել է Պտղնիի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը` Հայկ Մովսիսյան անուն ազգանունով։ Նա ուղղորդել է ամբողջ գործընթացը, իսկ երբ լրատվամիջոցները փորձել են լուսաբանել, այդ տղաները ստիպված են եղել մտնել կողքի շինությունը և վերևից նկարում էին բոլոր ընտրողներին։
Հասկանալով, որ չեն կարող այդտեղ երկար պարփակված մնալ` մի քանի ժամ անց ոչ ադեկտվատ վիճակում դուրս են եկել տարածքից` ասելով, որ սա իրենց գյուղն է և ինչ ուզեն, կարող են անել։ Նրանք փորձել են լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտել, ինչի մասին ոստիկանությունը տեղեկացվել է։