«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն արդեն մեկ ամիս է օգնություն է բաժանում
ОбществоԱրդեն մեկ ամսից ավել է ողջ աշխարհը, այդ թվում Հայաստանը գտնվում է հարաբերական դադարի ռեժիմում:
Բայց, բնությունն ապրում է իր օրացույցով, և, ինչպես ամեն տարվա գարնանը, անկախ ամեն ինչից՝ արթնանում է: Գարնանն է սկվում նաև գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանը և եթե այդ շրջանում գյուղատնտեսական աշխատանքեր իրականացնելու հնարավորությունը բաց թողնենք, ապա բավական վնասներ կլինեն ոչ միայն տնտեսության, այլև պարենային անվտանգության առումներով:
Այս ամենը թույլ չտալու համար է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հանրապետության բոլոր մարզերում արդեն մեկ ամիս է պարարտանյութ և դիզելային վառելիք է բաժանվում: Շարունակվում է նաև սոցիալական փաթեթների տրամադրումը անապահով ընտանիքներին, քանի որ շատ ընտանիքներ ևս տևական ժամանակ է զրկված են տեղաշարժվելու և գումար վաստակելու իրավունքից: