Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են. Տիգրան Աբրահամյան
Альтернативное мнениеՏիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։
Մի կողմից սահմանակից է Նախիջևանին, իսկ Քաշաթաղի՝ այս իշխանությունների հանձնումից հետո, արդեն երկկողմանի ադրբեջանական ակցանի մեջ է։
Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։
Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են։