Ձերբակալվել են Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն և շտաբի համակարգողը
ПолитикаPast.am-ը քիչ առաջ հավաստի տեղեկություն ստացավ, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ ձերբակալվածներն այժմ գտնվում են Երևանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։