Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին
«ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։ Թևանյանը մասնավորապես նշել է, որ խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում։ Գրառումը՝ ստորև․
«Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում, այլ ոչ թե օրինականության հաստատում կամ կոռուպցիայի դեմ պայքար։
Հատկապես, որ գործող իշխանությունն է մինչև ականջները թաթախվել օրինախախտության ու կոռուպցիայի մեջ»։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։
Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն մի շարք քրեական գործերի քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է։