Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար
ОбществоՇուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը:
Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի գլխավոր հովանավորն է:
«Team Telecom Armenia-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական միջոցառումների կայացմանը և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր ստարտափներին և ընդգծել, որ այս միջոցառումը ոչ միայն մրցանակ կամ ներդրում ստանալու հարթակ է, այլ նաև կրթվելու, զարգանալու և հաջողակ ձեռներեցների փորձը սեփական բիզնես գաղափարներում ներդնելու հիանալի հնարավորություն», - նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Միջոցառման կազմակերպիչ Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանի խոսքով «Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի՝ SSSholidays-ը նոր ձևաչափ է: Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ, որի ընթացքում հայաստանյան ողջ ստարտափ էկոհամակարգը հնարավորություն կունենա հավաքվել մեկ հարկի տակ: Ստարտափները իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու նաև «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ»։
Մասնակից ստարտափ ընկերությունների գործունեության ոլորտները սահմանափակված չեն։ Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման և այլ ոլորտներից։
SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ: