Մոսկվայում բացվեց հայ գործարար կանանց ակումբը
ОбществоՄոսկվայի Forbest ռեստորանում տեղի ունեցավ հայ գործարար կանանց ակումբի (AAP-Women-ի) բացումը, որը կազմակերպել էր Հայ գործարարների ասոցիացիան:
Միջոցառմանը ելույթ ունեցան բիզնեսի տարբեր ոլորտները ներկայացնող բանախոսներ՝ Գայանե Բրեյովան (ռեստորատոր, շեֆ խոհարար, Gayane's և Veganutye ռեստորանների հիմնադիր), Սոնա Սիմոնյանը (բլոգեր, գործարար, Երազ Beauty Bar-ի հիմնադիր), Արևիկ Առաքելյանը (դիզայներ, «Արտույտ» ապրանքանիշի հիմնադիր և գործադիր տնօրեն):
«Հայ գործարարների ասոցիացիային կիցԿանանցակումբիհիմնականգաղափարնէ մի համայնք ստեղծել, որտեղյուրաքանչյուրկինկարողէինքնակատարելագործվել, նորգիտելիքներձեռքբերել, քննարկել հաջողակկինձեռներեցներիփորձը, իրենցնախագծերնիրականացնելուև, իհարկե, արդյունավետծանոթություններձեռքբերելուհնարավորությունստանալ»,- նշում է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիրտնօրենԳոհար Ղումաշյանը։
Միջոցառմանբիզնեսծրագրիգործընկերներնեն՝ Forbest Restaurant-ը, «Տաշիր»ընկերությունների խումբը։
Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների միջև արդյունավետ գործարար հարաբերությունների միջավայր ձևավորելու համար: Ասոցիացիան իր ընդհանուր նպատակների շուրջ է հավաքել հայազգի գործարարներին՝ապահովելու երկու երկրների կայուն զարգացումը։ Ասոցիացիայի անդամները ոչ միայն գործող հաջողակ ձեռներեցներ են, այլ նաև ապագա գործարարներ, որոնց զարգացման համար նաև մի շարք կրթական միջոցառումներ են մշակվում ու անցկացվում: