Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով
ПрессаՀայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-ին ցերեկը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով։ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, սակայն դեկտեմբերի 2-ին եւ 3-ին հատկապես գիշերը կնվազի 7-10 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 6 + 8, վաղը ցերեկը՝ + 13 + 15։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ -3 + 1,
Կոտայք լեռներում՝ գիշերը՝ + 1 + 3, ցերեկը՝ + 1 + 3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ + 3 + 5, ցերեկը՝ + 4 + 7,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 5 + 8,
Լոռիում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ -1 + 2,
Տավուշում՝ գիշերը՝ + 12 + 17, ցերեկը՝ + 2 + 6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ + 1 + 4, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 10 + 13,
Արարատում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 14 + 18,
Արմավիրում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 14 + 18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ + 1 + 4, ցերեկը՝ + 3 + 6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ + 6 + 10, ցերեկը՝ + 17 + 20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ + 10 + 15, ցերեկը՝ + 17 + 20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 12 + 15,
Արցախում՝ գիշերը՝ + 10 + 15, ցերեկը՝ + 17 + 21։