Մեզ ներկայացնող էակը բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով․ Արմեն Աշոտյան
Альтернативное мнениеՌուսաստանի նախագահը մինչեւ Ալիեւի եւ Նիկոլի հետ եռակողմ հանդիպումը առանձին հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Միթե՞ Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի հետ մինչեւ եռակողմը առանձին քննարկելու եւ խորհրդակցելու հարցեր չուներ։
Սակայն մեզ ներկայացնող էակը դրա փոխարեն բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով»,- գրել է նա։
«Եթե դելիմիտացիան եւ կոմունիկացիաների բացումը տեղի ունենան Նիկոլի օրոք եւ ադրբեջանական օրակարգի գերակայությամբ, Արցախի ապագայի շուրջ գործընթացներում մենք չենք ունենա քաղաքական ազդեցության ոչ մի կռվան»,- ավելի ուշ հավելել է Աշոտյանը։