Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց
ОбществоԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնում են, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։
«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», - նշեց «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ «Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այս կրթական մոդելն իր արդյունավետությունն է գրանցել միջազգային հարթակներում՝ արտահանվելով Հնդկաստան, իսկ օրերս՝ նաև Բանգլադեշ։ Այժմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 599 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Հատկանշական է, որ նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում տեղի կունենա 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։
ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու
Աննա Դանիելյան
բջջ.՝ +374 77 138 938
էլ-փոստ՝ [email protected]