Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է նրա անվտանգության եւ խնայողություն ապահովելու հարցերով․ խոսնակ
Политика«Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում. ԱԺ-ն առաջնորդվել է առավելագուն խնայողություն անելու եղանակով»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սինոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին այս պահին սպասարկող մեքենային, ապա խոսնակն ասաց, որ այն զրահապատ չէ: Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը շուրջ յոթ տարի է սպառվել է, տվյալ մեքենայի (զրահապատ) սպասրակումը բավական մեծ ծախսեր է պահանջում, օրինակի համար անվադողերի փոխումն արժե տասնյոթ միլիոն դրամ։
«Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է անվտանգության, ներկայացուցչություն ապահովելու նպատակով, ինչպես նաև խնայողության առումով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը։ Մեքենան ձեռք է բերվում ՀՀ ԱԺ 2021 թվականի խնայողությունների հաշվին»։