Ոսկու արժեքը նոյեմբերի 5-ից առաջին անգամ իջել է
ЭкономикаComex բորսայում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում ոսկու արժեքը 2021 թվականի նոյեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1800 դոլարից ցած, հետեւում է առեւտրական հրապարակի տվյալներից։
Երեւանի ժամանակով 12:55-ի տվյալներով՝ թանկարժեք մետաղի գինն իջել է 0,4 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1779 դոլար, սակայն Երեւանի ժամանակով 13:10-ին մոտ՝ դանդաղել է մինչեւ 0,2 տոկոս, ոսկին վաճառվել է մեկ ունցիայի դիմաց 1802 դոլարի մակարդակում:
Երեւանի ժամանակով13:15-ի դրությամբ ոսկին էժանացել է 0,24 տկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1801,9 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: