«Նախ ասեմ, որ ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով։ Եվ, ինչպես գիտեք, ԱԳ նախարարներն այդ ֆորմատում արդեն իսկ հանդիպումներ ունեցել են, և մենք ակնակալում ենք ու սպասում, որ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք դրա մասին նախապես հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել։
Հաջորդը՝ դեկտեմբերի 15-ի հանդիպումը, ըստ էության, նույնպես նորություն չէ, որովհետև ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում այդպիսի գաղափար էր առաջ քաշել, ասել էր՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովն է տեղի ունենալու դեկտեմբերին 15-ին, և նա այդպիսի գաղափար առաջադրեց, որ կազմակերպի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև, ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ՝ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք և արդեն հայտնի հանգամանքներում նա զանգ է ունեցել և՛ ինձ հետ, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը։
Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որ մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից»։
Նա նշեց, որ Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի նաև հումանիտար հարցը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը։
Փաշինյանը նաև անդրադարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը։
«Ես կարծում եմ, որ այսպիսի հանդիպումների, պայամանվորվածությունների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։