«Գարեջրագետ» Աշոտ Փաշինյանն այժմ էլ որոշում է ՏՏ ապագան. Yerkir.am
ОбществоԻսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ, որոնցից մեկն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
«Իսրայելական Webiz կազմակերպությունը, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական կադրային ռեսուրսի ապահովմամբ, որոշել է Իսրայելում առկա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (հետայսու` ՏՏ) մասնագետների պակասը լրացնել Հայաստանի մասնագետների հաշվին. գրում է իսրայելական nocamels.com կայքը:
Այսպես՝ իսրայելական կազմակերպությունը դեռ այս տարվա սեպտեմբեր ամսին հայտարարել է, որ Թբիլիսիում բացում է ՏՏ անձնակազմի հավաքագրման և կրթական կենտրոն:
Ներկայումս Webiz-ն ավարտին է հասցնում Հայաստանում իր մասնաճյուղի բացման աշխատանքները և ստեղծում տեղում Webiz-ի ակադեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին՝ նվազեցել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը և հսկայական տվյալների բազան:
Կազմակերպությունն աշխատանքի է ընդունել մի շարք մենեջերների, որոնք պետք է զբաղվեն տաղանդավոր մարդկանց հավաքագրմամբ: Նրանցից մեկն էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն է:
Այսպիսով՝ Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում և համացանցում հայտնի է թմրանյութերի նկատմամբ սիրով, զբաղվելու է ՏՏ ոլորտի հայ տաղանդավոր մասնագետների հավաքագրմամբ ու համակարգմամբ»,- գրում է աղբյուրը: