Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Право
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․
Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…
Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։
Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»։