Կրեմլը պատասխանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» պլանների մասին հայտարարություններին
ПолитикаԿրեմլը կարծում է, որ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ օգտագործվում են՝ որպես խողովակ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված տեղեկատվական արշավի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը ծրագրում է «ներխուժել» Ուկրաինա։
«Տեսնում ենք, որ նպատակաուղղված տեղեկատվական արշավ է ընթանում։ Դրանք օգտագործվում են՝ որպես, ասենք, խողովակներ։ Փորձ է արվում, ըստ էության,Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնել՝ որպես կարգավորման գործընթացին սպառնացող որոշակի կողմ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, չի կարելի բացառել, որ սա «քողարկում է այնպիսի ագրեսիվ մտադրությունները կոծկելու համար, որոնք կարող են տեղի ունենալ Կիևում»։ Նա բացատրել է, որ խոսքը հարավ-արևելքի խնդիրը ուժով լուծելու հնարավոր ցանկության մասին է։