Տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը շարունակում է լողալ իշխանությունների քցած առվում. Ռոբերտ Հայրապետյան
ПолитикаՏխրահռչակ Սիլվա Համբարձումյանը շարունակում է լողալ իշխանությունների քցած առվում՝ չկասկածելով, որ այդ ջրում ինքն ընդամենը մի արտադրական թափոն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Տիկինը դեռևս գոյատևում է հիմնականում իներցիայով, ամեն օրվա հետ սպառելով առվի աղտոտվածությանը չափավոր օգուտ տալու ռեսուրսները:
Բոլոր այս և այլ վնասակար հատկություններով, Սիլվան բացառություն է այն իմաստով, որ այլ հավասար պայմաններում նման «որակներով» թափոնները պարզապես դեն են նետվում:
Եվ ի վերջո, բոլոր թափոններ են դեն նետվում, հկառակ դեպքում վերամշակման արդյունքում վերածվելով հիգիենայի պարագաների»,- գրել է Հայրապետյանը։