Էդեն Ազարը դարձյալ չի կարողանա խաղալ
СпортՄադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Քիչ խաղաժամանակ ունեցող ամեն ֆուտբոլիստի նման էլ Ազարը դժգոհ է։ Ես ավելի շատ կանհանգստանայի, եթե նա դժգոհ չլիներ։ Ազարը փորձում է դուրս գալ այս ծանր վիճակից, բայց հիմա է ստամոքսի գրիպ է վարակվել եւ պետք է 2-3 օր մնա տանը։ «Գրանադայի» դեմ նա չի խաղա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Գրանադա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։