Երևանը բաժանել 3-4 մասի, մարզերը դարձնել 3-ը․ առաջարկություն
ОбществоԳյումրիի բնակիչ, 80-ամյա Ռուդոլֆ Հայրապետյանը hraparak.am-ի միջոցով դիմում է կառավարությանը: Որպես բանիմաց քաղաքացի՝ պետական կառավարման համակարգում ներկայացնում է սեփական մշակած ծրագիրը՝ առաջարկելով փոփոխություններ: Պնդում է, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն անտարբեր վերաբերմունքի պատճառով անպատասխան են մնացել իր առաջարկությունները, ավելին՝ ժամանակին անտեսվել է, արհամարհվել իր իսկ կողմից առաջ քաշած համայնքների խոշորացման ծրագրի գաղափարը:
Մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկի առաջարկությունները շարադրված են նամակում, որը ուղարկել է մեր խմբագրություն՝ խնդրելով հրապարակել:
Ստորև ներկայացնում ենք նամակի բավանդակությունը: