ԱԺ-ն հաստատեց ամանորյա ոչ աշխատանքային օրերը
ОбществоԱզգային ժողովը նոյեմբերի 17-ին, հաստատեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանվեցին այս տարվա ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Այսպիսով, ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում հունվարի 2-ը աշխատանքային էր։ Նոյեմբերի 16-ի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշեց․ «Քննարկումների արդյունքում մենք 2-րդ ընթերցման ներկայացրեցինք փոփոխված նախագիծ, որով առաջարկում ենք դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը սահմանել ոչ աշխատանքային»։