Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել. Եվրոպական խորհուրդ
ПолитикаՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցներից հետո։
«Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ հաստատել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», - ասվում է հայտարարության մեջ։