Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության էսկալացիան անընդունելի է. Ֆրենկ Փալոն
ПолитикаԱդրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության էսկալացիան անընդունելի է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Հայաստանի դեմ մահացու բռնության աճը միայն կշարունակվի, քանի դեռ ԵԱՀԿ-ն, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ չեն ձեռնարկում»,- գրել է Փալոնը: