Նիկոլ Փաշինյանի ելույթը Անվտանգության խորհրդի նիստում (ուղիղ)
ВидеоԱյս պահին ընթանում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 13-ի սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել:
Հակառակորդի կենդանի ուժինհասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»:
Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական, սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխն տրածք: Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեռջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, անկախությունը:
Այո, մենք այսօր ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, պետություն ենք, մենք պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, կարող ենք փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ: բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով:
Մենք կրկնում ենք սահմանապահ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկյնքով միջազգային դիտորեներ տեղակայելու, ահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն եւ պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են:
ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը վճռական են եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:
Վերադառնալով սահմանային իրադրությանը ասեմ, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Մենք շարունակաբար եւ ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին: