Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել. Տիգրան Աբրահամյան
ПолитикаՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Իշխանության հետ սերտ կապ ունեցող կայքերը հստակ զոհերի թիվ են նշում, ԱԽ քարտուղարը նշում է, որ վիրավորներ ու կորուստներ կան՝ առանց թիվ նշելու, ՊՆ-ն տեղեկացնում է, որ «զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։
Չեմ հասկանում «սլիվով» զոհերի թիվ հրապարակելը, իսկ պաշտոնականով լղոզված ձևակերպումներ ներկայացնելը։
Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել։