COVID-19-ից 28-ամյա ծննդկան է մահացել. նա 11 օր առաջ էր ծննդաբերել. ՀՀ առողջապահության նախարարություն
ОбществоCOVID-19-ից մահացել է ևս մեկ հղի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից:
«28 տարեկան 37-38 շաբաթական հղիի մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:
Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,-ասված է հաղորդագրության մեջ: