Ծառայամիտ Սիմոնն ու Ազատականությունը․ աբսուրդա չէ՞
ОбществоԱյ այսպիսի աբսուրդ բաներ են կատարվում Հայաստանում մեր օրերում։ Ուրեմն մեր պատմության հերոսը ոմն Սիմոն է՝ շարքային գյուղապետ, որը գյուղապետ է աշխատում Հայաստանի շարքային գյուղերից մեկում անհիշելի ժամանակներից սկսած։ Էս Սիմոնն իր կյանքի ընթացքում հասցրել է ծառայել տարբեր տերերի՝ էլ դաշնակցություն, էլ Բարգավաճ, էլ ՀՀԿ, էլ ՔՊ, էլ «Հայաստան» դաշինք։ Հիմա էլ, այ քեզ բան, գտելա մի կուսակցություն, ավելի ճիշտ նոր տերնա գտել իր ծառային՝ Սիմոնին։ Ու էս Սիմոնի նոր տերը Բաբայան Սյամոնա, ով Աննայի սիրուց տոչորված բացելա Ազատական կուսակցություն ու մասնակցումա Վայքի ընտրություններին (այ Վայս գա քո քաչալ գլխին)։ Հերիք չի բացելա, Սիմոնին էլ ծառա ընդունելա։ Բայց դե մեր Սիմոնը հո միամիտ չի, իր ծառայամտության ընթացքում հասցրելա հարստանալ, մի քանի կիլոգրամ մենակ սեփականության վկայականա հետ գցել, ԳէՍ-եր ու հացի փռերա սարքել, և այս տեսակի հավաքական կերպարն արտացոլող կյանքի երազանքա առել՝ Յաշիկա քշում։ Ու էս Սիմոնը իր միամիտ դեմքով հիմա ընտրություններինա մասնակցում, արդարությունից ու ազնվությունիցա խոսում, ժողովրդին անմնացորդ գռփելուց, վայ կներեք՝ ծառայելուցա խոսում (բոլոր կերպարները մտաացածին են ու Զառիթափ համայնքին չեն վերաբերում)։ Ու էս տեսակ Սիմոնները, ցավոք շատ են մեր կյանքում, հայի «շուստրի» տեսակի դասական մարմնացում, որոնք ապրում են «ով էշ, ես նրան փալան» սկզբունքով։ Ու էսպես էլ ժողովրդին էշի տեղ դնելով, ուզում են երկիր կառավարել։ Էստեղ են ասում, կանգնիր աշխարհ իջնող կա։ Բայց ժողովուրդն էլ մեկ այլ քաղցր խոսք ունի՝ տո էշն էլ, վրայի վեշն էլ։ Դեկտեմբերի 5-ը վկա։
©Դառը Իրականություն