Ընտրություններին ընդառաջ գործեր «կկարվե՞ն». «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ավելի մոբիլիզացված է հանդես գալիս։ Դրա համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, օգտագործում են հնարավոր ու անհնար գործիքները, այդ թվում՝ «ցանցային» համակարգով իրենց ապահովագրելը։ Զուգահեռ՝ արդեն իսկ գործի է դրվում վարչական ռեսուրսն իր տարբեր դրսևորումներով:
Այս ամենի հետ մեկտեղ, մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն ունի նաև պահեստային տարբերակ, համաձայն որի, ընտրությունների հենց շեմին կարող են անցնել Նիկոլ Փաշինյանի սիրելի «գործիքակազմին», այն է՝ իրենց համար առավել վտանգավոր մրցակից ուժերի առաջին համարների նկատմամբ քրեական գործեր «կարելուն»։ Բանն այն է, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն արդեն իսկ, կարելի է ասել, պարտված է, իսկ մի շարք համայնքներում մրցակից քաղաքական ուժերն այնպիսի թեկնածուներ են առաջադրել, որ արդար ընտրություններով նրանց հաղթելը պարզապես շատ բարդ է լինելու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում