Չավին կարգապահական խիստ կանոններ կմտցնի Բարսելոնայում
Спорт«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբում կարգապահական խիստ կանոններ կկիրառի։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանական գրանդի ֆուտբոլիստներն այսուհետ մարզաբազա կժամանեն մարզումների մեկնարկից մեկուկես ժամ առաջ, իսկ մարզիչները՝ երկու ժամ առաջ։
Ֆուտբոլիստները պարտադիր պետք է սնվեն միասին և սննդաբանների հսկողությամբ, որպեսզի չսնվեն արգելված սնունդներով։ Կրկին կմտցվի տուգանքների մեթոդը, որը վերացվել էր Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո։
Հանդիպումներին նախորդող 48 ժամերի ընթացքում խաղացողներն իրավունք չեն ունենա ուշ գնալ տուն։ Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև այն հանգամանքին, թե ֆուտբոլիստներն ինչպես են կազմակերպում իրենց ազատ ժամանցը։