«Նահանջի հրամանի չի ենթարկվել, ասել է՝ ժամանակ չկա, հետևում Արցախն է»․ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը ուներ չորս երեխա
ОбществоԱրցախի հերոս 29-ամյա մայոր Դավիթ Առուշանյանը 11 տարի ծառայել էր Խոջալուի տանկային զորամասում։ Նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։
«Եղնիկներից օգնության են կանչել, գնացել են Եղնիկների զորամաս, իջնելուց Արեգասարում անհավասար կռիվ է եղել, այդտեղ է զոհվել է։ Նահանջի հրաման են տվել, չի ենթարկվել, ասել է՝ ժամանակ չկա, ետևում Արցախն է։ Ետևում կարևոր դիրք է եղել, եթե այդ դիրքը գրավեին, Արցախը գրավելու էին։
Դավիթը զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Նա հասցրել էր կապ հաստատել կնոջ հետ միայն սեպտեմբերի 28-ին։
« Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտից եկել ենք Երևան, հեռուստացույցը միացրել եմ, տեսել եմ՝ իմ երեխու մասին է խոսում։ Ինն ամիս կորած մնացել է, պետությունը չի հետաքրքրվել։ Ես եմ իմ երեխուն գտել․․․Ես ինչո՞վ հպարտանամ, որ Մատաղիսը մեզ մոտ չէ՞, երեխաս չկա՞, թոռներս անտե՞ր են մնացել»,- նշեց մայորի մայրը։
Լիդա Առուշանյանի կարծիքով՝ պատերազմի, իր և հազարավոր տղաների մահան մեղավորը գործող իշխանությունը և նրա ղեկավարն է։
«Ստոր արարած, քանի՞ անգամ կարելի է ասել՝ ծախսել ես, ինչքա՞ն ես խաբելու։ Այս տականք ղեկավարության մասին դեռևս Հովհաննես Թումանյանն է գրել «Քաջ Նազարը», «Սուտլիկ Ոսկանը», «Ձախորդ Փանոսը»․ ինքը բոլորում կա։ Սապոնն առած՝ թուրքերի ետևից վազվզում է։ Վախենում է գնա Արցախ։ Վախենո՞ւմ ես ախպերներիցդ, այ ստոր։ Այսօր մեր ամոթի խայտառակության օրն է, այ ստոր։ Կանադա գնաս, Ամերիկա գնաս, լուսնից թռնես, Աստծո դատաստանից չես փախչելու»,- ասաց Լիդա Առուշանյանը։
Դավիթ Առուշանյանն ուներ չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։