Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը հանդիպումների շարք է սկսել ծանրակշիռ քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնք անցնում են խիստ գաղտնիության պայմաններում: Հանդիպման մասնակիցներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, այնուամենայնիվ, մեր թերթին որոշ տեղեկություններ հաղորդեց այդ հանդիպումներից:
Ըստ այդ տեղեկությունների, օրակարգում ազգային, պետականամետ ուժերի լայն կոնսոլիդացիայի հարցն է, և երկիրն այս ճգնաժամից հանելու լուծումներ գտնելը:
Ըստ մեր զրուցակցի, փորձառու քաղաքական գործիչները հասկանում են, որ իրավիճակը խորանալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կհանձնի իշխանությունը, և երկիրը նոր՝ առանցքային դերակատարներով ու քաղաքական միավորումներով այս վիճակից հանելու և ժողովրդի հոգսերը թոթափելու խնդիր է լինելու:
«Ամենայն հավանականությամբ, այս կոնսոլիդացիան դրական ընթացք կունենա, իսկ ստեղծված միավորումը շոշափելի դիրք կգրավի քաղաքական ներկապնակում, քանի որ հայտնի է տարբեր հաջողված start up-եր ու քաղաքական պրոյեկտներ հիմնելու՝ Արման Վարդանյանի հմտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և Ուկրաինայում», - ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում