Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ
Общество«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ: Նա ցավակցական խոսք է գրել իր ֆեյսբուքյան էջում:
«Խոր վշտով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը։ Կին, ով ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում, հայրենի հողին ամուր, հավատարիմ կառչած և այդպիսին էլ կմնա մեր հիշողությունների մեջ։
Խորին ցավակցություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա բոլոր հարազատներին Նորա մայրիկի մահվան կապակցությամբ։
Սեյրան Օհանյան
07.11. 2021 թ.»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը, մահացել է այսօր Ստեփանակերտում, նրա հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա Ստեփանակերտում: