Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. մահացել է 42 քաղաքացի
ОбществоՀայաստանում նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 320 433 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 176 898 վերջին մեկ օրում` 8987 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 31 481 պացիենտ. Մեկ օրում նվազել է 208-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 280 950 անձ` վերջին մեկ օրում 1802 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6670 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է: