Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս. ՌԴ ԱԳՆ
МеждународноеՌուսաստանը չի հավակնում էքսկլյուզիվ իրավունքների Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ:
«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս՝ չնայած այդ երկրների եւ ժողովուրդների հետ մեզ կապում է երկարատեւ եւ սերտ բարեկամությունը, մասշտաբային գործընկերությունը ոլորտներում: Մենք ներկայանում ենք հանուն միջազգային հանրության պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը՝ փոփոխված տարածաշրջանային իրողությունները ադեկվատ կերպով հաշվի առնելով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հերքել սոցցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվության տարածումը, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Այդպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին եւ իրականության հետ աղերս չունեն»,-ընդգծված է հայտարարության մեջ:
Ռուսական կողմի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի, Բաքվի ու Երեւանի ինքնիշխանության ու շահերի վրա:
«Մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, եւ դա նորմալ է: Փոխարենն արդեն հաստատված համաձայնությունը փորձված է եւ արդյունավետորեն իրագործվում է գործնականում»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում: