Ցավոտ թեմա է ինձ համար․ Շուշան Պետրոսյանը՝ ավագ որդու մասին. իսկ դուք գիտեի՞ք, որ...
ВидеоՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2 որդի ունի։ Իր հարցազրույցներից մեկում երգչուհին անկեղծացել է, որ նրանց հայրերի հետ լավ հարաբերություններ ունի։
«Ես մեղքի զգացում ունեմ երեխաներիս հանդեպ, երկուսի հանդեպ էլ ունեմ։ Դա իմ մեղքի զգացողությունն ա, թեպետ դա գիտակցելով՝ ես միշտ փորձել եմ այնպես անել, որ իրենք չունենան այդ զգացողությունը։ Այդ զգացողությունն իրենց հայրերից բաժանվելն է։ Երկուսի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, երկուսի հետ էլ շատ լավ ընկերներ ենք։
Առաջինս ուղղակի մանկության ընկեր է, միասին ենք մեծացել։ Ինքը գնաց, ես չգնացի Ամերիկա ուղղակի․ սա էր հարցը։ Բաժանվեցինք, բայց շատ ուրախ եմ, որ տղաներս ընկերներ են իրանց պապաների հետ, ու դա ես եմ էդպես ուզում, որովհետև էդպես պետք է լինի, որովհետև կարծում եմ՝ էգոիզմն ու հիմարությունն է բոլոր էն մայրերի սխալ կեցվածքը, որ արգելում են, երբ բաժանվում են, որ երեխաները հեր հետ չշփվեն։ Դա իրենց իրավունքը չի, որովհետև այդ երեխայի հանդեպ հավասարազոր պատասխանատու են և՛ հայրը, և՛ մայրը, որովհետև իրենք երկուսով են ստեղծել էդ արարածին։ Եթե ես խնդիր եմ ունեցել, դա իմ ու իր հոր խնդիրն է, երեխան ինչի՞ պիտի իմանա էդ մասին»,- ասել է Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ խնդիր չունի իր երեխաների հայրերի հետ։
Շուշանի ավագ որդին 22 տարեկան է։ Նա չի ծառայել Հայոց բանակում։ Երգչուհու խոսքով՝ ինքը չի ազատել որդուն բանակից։
«Դա բավական ցավոտ թեմա ա ինձ համար, առողջական խնդիր ունի երեխաս, 2 անգամ էլ ազատեցին։ Որոշել էինք, որ Մարտակերտում պիտի ծառայի, որովհետև ես այնտեղ մշակույթի տուն եմ բացել, և այնտեղ հայրիկիս անվան արվեստանոց կա։ Մտածեցինք, որ ակադեմիան որ ավարտի, այնտեղ և՛ կծառայի, և՛ կդասավանդի շաբաթ-կիրակի օրերին։Շատ ոգևորված էինք, բայց չստացվեց»։
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը՝ Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենք 1 տարուց ավել է, ինչ բաժանվել են։
«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց` մեկ տարուց ավելի է` բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»,- գրել էր Արմանը։