Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը վաճառում է իր բոլոր բաժնետոմսերը
ЭкономикаՀայաստանում «Ռոստելեկոմ»-ը վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը և գործարքն իրականացնելու թույլտվության համար դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Հայաստանում կապի ծառայություններ մատուցել «Ռոստելեկոմ»-ը սկսել է 2012 թվականի դեկտեմբերից:
«Հավանական գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է։