Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
ОбществоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Հանձնաժողովը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը (համաձայնությամբ), Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը եւ այլք:
Վարչապետի որոշման 2-րդ կետի համաձայն՝ Ֆինանսների նախարարը 20-օրյա ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։ Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի: