Անվտանգության համակարգի վերակազմավորման հիմքում ծառայողն է՝ զինվորական մասնագիտություն ընտրած և կյանքը հայրենիքին նվիրած մարդը. Տիգրան Աբրահամյան
ПолитикаՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի հետ համատեղ նիստում բարձրաձայնել եմ սահմանապահ զորքերում պայմանագրային/սպայական կազմի աշխատավարձերի, հավելավճարի բարձրացման հարցը։
Խոսքն առաջին հերթին վերաբերվում է բավականին ծանր պայմաններում, թշնամու հետ բավականին մոտ հատվածում՝ Սյունիքում, ծառայություն տանող անձնակազմին։
Իհարկե խնդիրը միայն այդ հատվածում չէ, սակայն Սյունիքում այդ հարցն առավել ընդգծված է։
Անվտանգության համակարգի վերակազմավորման հիմքում ծառայողն է՝ զինվորական մասնագիտություն ընտրած և կյանքը հայրենիքին նվիրած մարդը։
Այս մարդկանց և նրանց ընտանիքների սոցիալական հարցերը պետք է առաջնահերթ լուծվեն, որպեսզի նրանք բացառապես մտածեն ծառայության մասին և զբաղվեն բացառապես այդ գործերով։