Պարեկները Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ավտոմեքենայում թմրանյութ են հայտնաբերել
ПравоՈստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած ԲՄՎ մակնիշի մեքենայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ: Ըստ աղբյուրի՝ մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել են դատաքիմիական և թունաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: