Բռնցքամարտի ԱԱ. Վահե Բադալյանը վստահ հաղթանակ է տարել մեկնարկում
СпортԲռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն, ինչպես հայտնի է, ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 54 կգ քաշային Վահե Բադալյանը:
1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր: Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկները կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկն ակտիվացել ու մենամարտի թելը վերցրել է իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթել է 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում մեր մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ է հավաքել ու սկսել է գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին: 3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն ինչ ցանկանում էր ու հաղթել է բացահայտ առավելությամբ:
1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը:
Հիշեցնենք՝ երեկոյան ժամը 20:00-ին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Մալին ներկայացնող Աբդուլ Կարիմ Բատհիլի հետ, իսկ 22:00-ին 71 կգ քաշային Արման Դարչինյանը կմենամարտի Ղրղզստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ: