Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված աճել է մանկական հոսպիտալացումների թիվը. նախարար
ОбществоՀայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա արձանագրել են հոկտեմբերի 29-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում:
«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,-հավելել է Ավանեսյանը: