Լուսաբանման հրավեր
ОбществоՀարգելի՛ գործընկերներ,
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա ՀայՓոստի ու Երևանի մետրոպոլիտենի՝ համատեղ կազմակերպած նամականիշերի ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու՝ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը ։
Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս․թ․ հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն` զանգահարելով +37494731501 հեռախոսահամարին: