Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան
ОбществоՄիայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին․․․ Համացանցի հայկական տիրույթում քաղաքական դժգոհությունը հայհոյանքով արտահայտելու հիմնադիրները, հայհոյանքի սերմեր ցանողներն այժմ փորձում են միլիոնավոր դրամների տուգանքներով կտրել իրենց ուղղված հայհոյանքի փշերը...
Այս մարդիկ պետական, քաղաքական գործունեությունը վերածել են հայրենադավության մրցավազքի, որի հարթ ճանապարհն ապահովում են մեր ազգի արտաքին թշնամիները, իսկ որպես սնունդ ու էներգիանի աղբյուր է ծառայում հերոսների ու անմեղների արյունը, աշխատավորների քրտինքն ու գիտակիցների նյարդերը․․․
Ով հասցնում է առավել մեծ վնաս պատճառել հայրենիքին ու ազգին այնքան ավելի շատ է հեղինակություն վաստակում հայրենադավերի մտաբարոյապես աղավաղված իրենց նեղ շրջանակում...
Սրանք այն խաբեբաներն են, ովքեր իշխանազավթման ճանապարհին հրեշտակների դիմակ էին հագել և մարդկանց հոգսերի ծանրությունն իրենց ուսերին կրելու, իրենց երեխայի հացն ամենավերջին աղքատի հետ կիսելու պատրանք էին ստեղծել...
Սրանք այն անբարոյականներն են, ովքեր իշխանությունը զավթելուց հետո մարդկանց աղքատության պատճառը տեղավորեցին աղքատների գլխում․․․ Ովքեր անգամ պատերազմի օրերին Արցախ մեկնելն որպես գործուղում ձևակերպելով ու թանկ գնով զրահաբաճկոններ գնելով՝ հաստացնում էին իրենց գրպանները․․․ Անուղղակի կերպով գողանում էին աղքատների մի կտոր հացը...
Այն նույն այլասերվածներն են ովքեր գրոհեցին մեր ազգային կրթական համակարգի դեմ, ում օրոք քաշքշեցին կաթողիկոսին, իսկ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդերը․․․Սրանց ղեկավարն իր անձնական պաշտպանության տակ վերցրեց սեռափոխ եղածին ու որոշեց աղքատների մի կտոր հացի հաշվին համաֆինանսավորել դրա մասին նկարահանվող ֆիլմը․․․
Այն նույն դավաճաններն են, ովքեր միլիոնավոր դոլարների պարգևավճարներ լափելուն, զարտուղի ճանապարհներով հարստանալուն զուգահեռ խաբում էին, թե Արցախի երկինքը պաշտպանված է...Ովքեր պատերազմի օրերին կամավորներին հայրենասիրական ճառերով ուղղորդում էին դեպի նախապես պատրաստված մահաբեր թակարդներ, մսաղացներ և թշնամուն «վաճառում հայ մարդկանց միսն ու արյունը»․․․ Ովքեր խոստանում էին երկիրը վերածել դրախտի, բայց պատերազմից հետո զինհաշմանդամներին, վիրավորում ստացածներին բուժելու փող չէին գտնում․․․
Այս մարդկանց ինքավստահության հենարանն իրենց դավաճանության կնքահայրերն են, հպարտության սնուցիչը պոտենցիալ դավաճանների, տգետների, անբուժելի քծնախտով տառապողների և, առհասարակ, իրենց նմանների հիացմունքն ու կարծիքը...
Սրանք ոչ միայն հայ ազգի թափոնն են, այլև համամարդկային կեղտ են, վարկաբեկում են ոչ միայն հայ ազգին, այլև մարդ արարածին առհասարակ․․․