Պոչետինոն խոսել է Մբապեի ապագայի և Լայպցիգի հետ առաջիկա խաղի մասին
СпортՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Լայպցիգի» հետ հանդիպման նախօրեին խոսել է ՊՍԺ-ի հարձակվողների մարզավիճակի մասին:
«Մեր առաջնահերթությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի առողջությունն է: Նեյմարն ունի մի փոքր խնդիր, որը, հուսանք, կտևի ընդամենը մի քանի օր: Բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք նրան չընդգրկել կազմում: Իկարդին վերջին մի քանի օրերին մեզ հետ չի մարզվել անձնական պատճառներով, սակայն նա այժմ թիմում է:
Ինչ վերաբերում է Կիլիանի ապագային ՊՍԺ-ում, ապա իմ պատասխանը որոշիչ չէ: Այդ մասին պետք է նրան հարցնել, որոշումն իրենն է:
Մեսսին փայլում է իր իսկ լույսով: Մենք շատ գոհ ենք նրանից: Չեմ կասկածում, որ նա կխաղա այնպես, ինչպես մենք ակնկալում ենք նրանից:
Մեզ հաղթանակներ են պետք: Մենք ցանկանում ենք լինել առաջինը: «Լայպցիգը» շատ եռանդուն և ագրեսիվ թիմ է, որը ձգտելու է առավելագույն արդյունքների: Մենք պետք է խաղանք մեր ֆուտբոլը՝ մտածելով պաշտպանության և հարձակման գծում կազմակերպված խաղալու մասին»,- մեջբերում է Պոչետինոյին Marca-ն:
Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 19-ին։ Խաղի մեկնարկը՝ 23։00-ին։